Նոր ՀՀՇ-ն կազմավորման փուլում է. նախապատրաստվում է հիմնադիր համագումարը
Օրվա մամուլ
10:49 29/08/2013

Նոր ՀՀՇ-ն կազմավորման փուլում է. նախապատրաստվում է հիմնադիր համագումարը

 ՀՀՇ նախկին անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ ՀՀՇ-ի` ՀԱԿ դառնալուց հետո հիմնում են նոր ՀՀՇ կուսակցություն: Սակայն այս կուսակցության կազմավորման գործընթացը դանդաղում է:

«Ընթացքի մեջ է, նախապատրաստվում է հիմնադիր համագումարը, կառույցների հետ աշխատանք է տարվում: Երբ նիստի օրը, ժամը, վայրը որոշվի, ձեզ տեղյակ կպահենք, վստահեցնում եմ`գաղտնի ժողով չենք անելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրուցում ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Placeholder
Նոր ՀՀՇ-ն կազմավորման փուլում է. նախապատրաստվում է հիմնադիր համագումարը