Սահմանի մարտական դիրքերում զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ
Իրավունք
11:01 29/08/2013

Սահմանի մարտական դիրքերում զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ

Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը:
Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Placeholder
Սահմանի մարտական դիրքերում զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ