Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է հոլիվուդյան հանրահայտ դերասան Սիլվեստեր Սթալոնեի նկարների ցուցահանդեսը: Աշխատանքները ներկայացվելու են Ռուսական թանգարանում հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 27-ը:
Սթալոնեն նկարում է իմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ոճերում: Նախկինում նա խոստովանել էր, որ կերպարվեստով զբաղվելն իրեն ավելի է դուր գալիս, քան կինոյում նկարահանվելը: Սթալոնեն կերպարվեստով զբաղվել է դեռ Շվեյցարիայում քոլեջում սովորելու ժամանակ: Հենց այդ երկրում էլ 2011-ին անցկացվել է նրա առաջին ցուցահանդեսը: