Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
Քաղաքական
12:31 30/08/2013

Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը

 «Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:

Իրանի պաշտպանական գերտեսչության ղեկավարը սիրիացի իր գործընկերոջ՝ Ֆահդ Ֆարիջի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն քաղաքական գործիքների միջով:

«Բռնությունը ոչ միայն չի նվազեցնի առկա լարվածությունը, այլ ավելի կխորացնի ճգնաժամը: Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը»,-նշել է Հոսեյն Դեհղանը:
Սիրիայի պաշտպանության նախարարն էլ իր հերթին նշել է, որ Սիրիայի զինված ուժերն ու քաջ ժողովուրդը պատրաստ են կտրուկ հակահարված տալու արտատարածաշրջանային ցանկացած հարձակման:

Նախորդող հրապարակում՝
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի

Placeholder
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը