ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հեղինակային նյութերի  օգտագործման կարգը կարգավորող նախագիծ է քննարկում
Օրվա մամուլ
09:54 30/08/2013

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հեղինակային նյութերի օգտագործման կարգը կարգավորող նախագիծ է քննարկում

 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ էության, այն կարգավորում է լրատվական դաշտում ինչպես տպագիր մամուլի, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված հեղինակային նյութերի «օգտագործման» կարգը:

Հիշեցնենք, որ օրենքին միացել են մի շարք պատգամավորներ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտից: Իսկ հիմնական զեկուցողը լինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Այս հարցը քննարկվելու է առաջիկա քառօրյայում: Իսկ ԱԺ քառօրյան մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին:

Placeholder
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հեղինակային նյութերի օգտագործման կարգը կարգավորող նախագիծ է քննարկում