Նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի մոտ 39  հազար երեխա
Օրվա թեմա
11:10 30/08/2013

Նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի մոտ 39 հազար երեխա

 Հայաստանում 2013-2014 թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները կբացեն 1400 դպրոցներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան կհաճախի շուրջ 39000 երեխա: Առաջին դասարանցիների թիվը, ըստ Ն. Հովհաննիսյանի, նախորդ տարիների համեմատ ավելացել է: «Սեպտեմբերի ընթաքում առաջին դասարանցիների թիվը ենթակա է փոփոխման»,- ասաց նա: Նա նաև չբացառեց, որ մարզերի որոշ դպրոցներում առաջին դասարանցիներ չլինեն:

Ն.Հովհաննիսյանը նշեց նաև, որ կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիների մեծ հոսք է նկատվել, մասնավորապես, Նիկոլ Աղբալյանի, Պուշկինի, Չեխովի, Չարենցի և Դանիել Վարուժանի անվան դպրոցներում:

Հանրակրթության վարչության պետը նշեց նաև, որ դպրոց կընդունվեն վեց տարեկանը մինչև հունվարի 1-ը լրացող երեխաները. մյուսները կսպասեն նոր ուսումնական տարվան: Ն.Հովհաննիսյանը մեկ անգամ ևս հայտնեց, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը:

Նախորդիվ`

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Մարզային դպրոցներում ուրախանում են առաջին դասարանցու 1 դիմում էլ ստանալու դեպքում

Placeholder
Նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի մոտ 39 հազար երեխա