Աշոտյանի ուղերձը` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ
Կրթություն, գիտություն
18:43 31/08/2013

Աշոտյանի ուղերձը` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Ուսումնական տարվան ընդառաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին ու դասախոսներին:

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ և այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում:

Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:

Այսօրվա բանիմաց ու հայրենասեր երիտասարդներից մենք ակնկալում ենք նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ, օրվա հրամայական:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Լավագուն բարեմաղթանքներով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ»:

 

Placeholder
Աշոտյանի ուղերձը` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ