Դուք ինչքա՞ն փող եք վերցրել. Քաշքշուկ Ծածկած շուկայի դիմաց  (Տեսանյութ)
Օրվա թեմա
14:29 31/08/2013

Դուք ինչքա՞ն փող եք վերցրել. Քաշքշուկ Ծածկած շուկայի դիմաց (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիայի մասնակիցների ու շուկայի հարևանությամբ ապրող ներկայացած քաղաքացիների միջև քիչ առաջ քաշքշուկ առաջացավ: Դրոշներով ու ցուցապաստառներով շուկային մոտեցող քաղաքացիներին բնակիչները մոտեցան, սկսեցին հրել` չթողնելով մոտենալ հուշարձանին:

Այս պահին դեպքի վայրում գտնվող ոստիկանները շրջանակի մեջ են առել Նախախոհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին` նրան պաշտպանելով բնակիչների հարձակումներից:
Բնակիչները նշում են, որ շուկայի սեփականատերը տարածքը մաքրել է առնետներից, որոնք անհանգստացնում էին իրենց:

Ակցիայի մասնակիցներին բնակիչները մեղադրում են գումարի դիմաց միջոցառում կազմակերպելու համար, ակցիայի մասնակիցներն էլ բնակիչներին են հարցնում` ձեզ ինչքան փող են տվել:

Ոստիկանները հավաքված քաղաքացիներին զգուշացնում է, որ նրանք խախտում են հասարակական կարգը, ինչի համար նախատեսված է պատիժ:
 

Placeholder
Դուք ինչքա՞ն փող եք վերցրել. Քաշքշուկ Ծածկած շուկայի դիմաց (Տեսանյութ)