Ինչո՞ւ է պետքարտուղար Քերրին իրաքյան լուսանկարը ներկայացնում իբրև Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույց
Վերլուծություններ
12:47 02/09/2013

Ինչո՞ւ է պետքարտուղար Քերրին իրաքյան լուսանկարը ներկայացնում իբրև Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույց

Facebook-յան «Вся правда о Сирии» էջում հրապարակվել է մի լուսանկար, որին հղում է անում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` լուսանկարը ներկայացնելով որպես ապացույց այն փաստի, թե որքան սարսափելի է եղել Սիրիայում քիմիական հարձակումը: «Քերրին հղում է անում մի լուսանկարի, որը որևէ աղերս չունի Սիրիայի հետ»:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Եվ այսպես, պետքարտուղար Քերրին իր ելույթում հղում է անում այս լուսանկարին, փորձելով ապացուցել, թե որքան սարսափելի է քիմիական հարձակումը և այդպիսով փորձում համոզել բոլորիս, թե ինչու պետք է գնալ պատերազմի:

Սակայն խնդիրը նրանում է, որ իրականում այս լուսանկարը Սիրիայից չէ, այլ արված է Իրաքում 2003թ-ին: Լուսանկարիչ Մարկո դի Լաուրոն հայտարարել է, որ ընկնում էր աթոռից, երբ տեսել է, որ իր լուսանկարը օգտագործում են պատերազմի մեկնարկն ազդարարելու համար: Սա արդեն դառնում է շատ վտանգավոր, երբ ակնհայտ է դառնում, թե ինչի՞ են պատրաստ ամերիկացի քաղաքական գործիչները, ինչ է թե աջակցություն ստանան սկսելու մի պատերազմ, որը ոչ ոք չի ուզում»,- ասված է գրառման մեջ:

Խմբի մյուս գրառումներին կարելի է ծանոթանալ` այստեղ:


 

Placeholder
Ինչո՞ւ է պետքարտուղար Քերրին իրաքյան լուսանկարը ներկայացնում իբրև Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույց