Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Բորուսիան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (Տեսանյութ)
Աշխարհում
11:54 02/09/2013

Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Բորուսիան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (Տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում 2:1 հաշվով հաղթելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»` Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է առանց միավորների կորստի գլխավորել մրցաշարային աղյուսակը: 

Հանդիպման հերոսը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է, ով երկու գոլ խփեց և հաղթանակ պարգևեց իր թիմին: 10-րդ րոպեին Բլաշչիկովսկին գնդակը նուրբ փոխանցումով հասցեագրեց Հենրիխին, և վերջինս առանց դժվարության այն ուղարկեց դարպասը: Իսկ ահա 56-րդ րոպեին Մխիթարյանը տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով անակնկալի բերեց մրցակցի դարպասապահ Տրապպին:

Դաշտի տերերի կազմում միակ գոլի հեղինակը Վացլավ Կադլեցն է:

Placeholder
Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Բորուսիան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (Տեսանյութ)