Նախախորհրդարան. Նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն
Օրվա թեմա
11:12 02/09/2013

Նախախորհրդարան. Նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն

«Փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ  երեկ սադրիչները հարձակվել և ծեծի են ենթարկել անչափահասի»: Այս մասին հայտարարություն ու կատարվածն ապացուցող տեսանյութ է տարածել Նախախորհրդարանի քարտուղարությունը:

«Ոստիկանությունից պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում և ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը: Հայտնում ենք, որ մեր ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, և նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախաձեռնության պահանջները հստակ են`
1. ««Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
- ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
- հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
Հետամուտ ենք լինելու մինչև մեր օրինական պահանջների լիիրավ բավարարումը»:

Միջադեպի վերաբերյալ Panorama.am-ի տեսանյութը` այստեղ:

Placeholder
Նախախորհրդարան. Նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն