Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարոն Մարգարյանին առաջին անգամ դպրոց ուղեկցել են ծնողները (Լուսանկարներ)
Շուրջ 450 աշակերտների համար նախատեսված ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցն այսօր ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Հիմնանորոգմանը զուգահեռ` ամբողջությամբ թարմացվել է նաև աշակերտական և ուսուցչական գույքը, անհրաժեշտ պարագաներով են համալրվել համակարգչային դասարանն ու առարկայական լաբորատորիաները: Կրթօջախը հիմնանորոգելու նպատակով ծախսվել է շուրջ 500 մլն դրամ։
Դպրոցի հանդիսավոր բացմանն այսօր մասնակցել են Երևանի քաղաքապետը, ԿԳ և քաղաքաշինության նախարարները, ԱԺ փոխնախագահը և այլք:
Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ դպրոցի բակում տեղադրված երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կիսանդրու հեղինակ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանին:
Օրվա խորհրդի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ, ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքներում, իրեն ևս դպրոց առաջին անգամ ուղեկցել են ծնողները: Քաղաքապետը նաև հավելել է, որ այսօր էլ շարունակում է առաջնորդվել երջանկահիշատակ հոր սկզբունքներով ու պատգամներով:
«Առաջին հերթին միշտ մնալ հայ և շարունակել մեր մեծերի ավանդույթները: Պահպանել այն արմատները, որտեղից մենք սերում ենք ու առաջնորդվել հենց այդ սկզբունքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Լուսանկարները` այստեղ: