Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տ.Խզմալյան. Պետք չէ մտածել, որ մենք կվախենանք վարձու կամ մոլորված ոհմակից
«Մենք որոշեցինք չգալ, որպեսզի բախում չլինի քաղաքացիների միջև, բայց մենք, բնականաբար, շարունակելու ենք մեր պայքարը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք այսօր ժամը 13-ին Փակ շուկայի մոտ բողոքի ակցիա էր հրավիրված ընդդեմ այդեղ իրականացվող շինարարության, սակայն ակտիվիստները այդպես էլ շուկայի մոտ չեկան, քանի որ այդ տարածքում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները իրենց պահանջներով:
Տ.Խզմալյանի որակմամբ, այսօր տեղի ունեցածը ցուցամոլություն էր` մարդկանց շուկայի մոտ բերելը, նրանց տներից ու աշխատանից կտրելը.
«Ինչպե՞ս կարելի է մարդկանց շահագործել քաղաքական նպատակներով: Այ դա է հանցագործություն հասարակության դեմ, որովհետև քաղաքական պատերազմի առիթ է դրսևորվում: Բայց մենք, բնական է, դրանից կխուսափենք, որովհետև մեր նպատակը երկրի փրկությունն է, այլ ոչ թե մեկ շուկա կամ պուրակ փրկելը»,- նշեց նա ու ավելացրեց, որ ժողովուրդը պարզապես մոլորված է և նրանց էլ է հարկավոր փրկել:
Հարցին, թե եթե ամեն անգամ իրենք նման դիմադրություն հանդիպեն, ինչպիսին որ այսօր էր և որն էլ խոչընդոտեց իրենց ակցիան անցկացնել, ի՞նչ են պատրաստվում անել, Panorama.am-ի թղթակիցը նշեց, որ իրենց խնդիրը նախևառաջ շինարարությանը խոչընդոտելն է.
«Եթե շինարարությունը վերսկսվի, ապա մենք չենք վախենա ոստիկաններից, ինչպես և չենք վախեցել: Պետք չէ մտածել, որ մենք կվախենանք վարձու կամ մոլորված ոհմակից»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ծրագրեր ունեն առաջիկայի համար և մասնավորապես վաղվա, Տ.Խզմալյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենք լրիվ այլ խնդրով են մտահոգված և զբաղված.
«Մենք շատ մտահոգված ենք մեր ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի դատական գործընթացով, որովհետև այսօր առավոտից ոստիկանական բաժիններում հետևում ենք իրադարձություններին և մեր հիմնական ուժերն այնտեղ են: Մեր տվյալներով Դմիտրիին սպառնում է դատական հետապնդում , նաև կարծես մինչև 2 ամիս կալանք: Նրա կինն ու երեխան գտնվում են շատ ծանր հոգեբանական վիճակում, որովհետև զոհ են դարձել գիշերային ոստիկանական հարձակման. փորձում ենք ապահովել նրանց անվտանգությունն ու հանգստությունը»,- ասաց նա ու հավելեց, որ պատրաստվում են նաև այս խնդրի վրա հրավիրել հասարակական ուշադրության ալիքը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Նախորդիվ`
«Էս ակտիվիստներն ո՞ւր են». Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պահանջում են բացել Փակ շուկան (տեսանյութը` քիչ անց)
Լուսանկարներն` այստեղ