Գարետ Բեյլ. «Ռեալում» գլխավորը Քրիշտիանու Ռոնալդուն է»
Աշխարհում
17:36 03/09/2013

Գարետ Բեյլ. «Ռեալում» գլխավորը Քրիշտիանու Ռոնալդուն է»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Գարետ Բեյլն ասել է, որ չի պատրաստվում հավակնել թիմում առաջատարի դերին:

«Ռեալում» գլխավորը Քրիշտիանու Ռոնալդուն է: Նա ղեկավար է խաղադաշտում, և ես չեմ հավակնում այդ դերին, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հենց այդ պատճառով շատ էի ուզում նրա հետ խաղալ նույն թիմում: Ես Ռոնալդուից և մյուս թիմակիցներիցս վարպետություն կսովորեմ: Չեմ հավակնի նաև տուգանային հարվածների իրացմանը, բայց եթե վստահեն հարվածել, ցույց կտամ, թե ինչ արժեմ»,- Բեյլի խոսքերը մեջբերել է իսպանական մամուլը:

Placeholder
Գարետ Բեյլ. «Ռեալում» գլխավորը Քրիշտիանու Ռոնալդուն է»