Մարկարով.  Հարաբերությունները ԵՄ հետ շարունակվելու են, աշխարհը փուլ չի եկել
Քաղաքական
13:00 04/09/2013

Մարկարով. Հարաբերությունները ԵՄ հետ շարունակվելու են, աշխարհը փուլ չի եկել

«Պաշտոնական Բրյուսելի  արձագանք դեռևս չկա, բայց մեկ բան հստակ է` հարաբերությունները ԵՄ հետ շարունակվելու են, աշխարհը փուլ չի եկել: Հարցն ուղղակի այն է, թե ինչ ձևաչափով դրանք կշարունակվեն»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ասուլիսի մյուս բանախոս Սերգեյ Մինասյանը նշեց, Եվրոպայում տեղյակ էին, որ Հայաստանը լուրջ բանակցություններ է վարում ՌԴ հետ և փորձում գտնել այն տարբերակները, որ չկորցնի իր համար երկու ուղությունները:

«Կարող է կարծիք լինել, որ այս ամենը լուրջ ճնշման տակ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, կհասկանան, որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության շահերից, գնաց այդ քայլին»,-նշեց Ս. Մինասյանը, ապա ավելացրեց, որ խաղն իրականում նոր է սկսում ու այն բավականին հետաքրքիր երանգներ ու զարգացումներ կստանա:

 

Placeholder
Մարկարով. Հարաբերությունները ԵՄ հետ շարունակվելու են, աշխարհը փուլ չի եկել