Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Մարտիրոսյան. Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայում՝ մի քանի ժամում
«Հայաստանի իշխանությունների պահվածքը կրուտիտ է հիշեցնում, եթե դու մտար Մաքսային Միության մեջ, ապա քո կառավարման ձևը լինելու է այնպիսին, ինչպիսին ընդունված է այդ երկրներում, այսինքն` ավտորիտար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաքսային Միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը և ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի ստորագրման թեմային, ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իշխանությունները հայկական ճարպկություն են փորձում օգտագործել և հայտարարում են, որ կստորագրեն նաև ասոցացման համաձայնագիրը: «Ես թերահավատ եմ, և չեմ կարծում, որ Հայաստանը Վիլնյուսում կստորագրի ասոցացման համաձայնագիրը»,-նշեց բանախոսը:
Նրա խոսքերով, Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայում մի քանի ժամերի ընթացքում, քանի որ մինչ այդ վարչապետը և այլ պաշտոնյաներ բացառում էին Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորությունները: