Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը հավաքել է ձայների 41,33 տոկոսը` վստահորեն գրավելով առաջին տեղը: 2-րդ տեղն զբաղեցրել է «Շտուտգարտի» ֆուտբոլիստ Ալեքսանդրու Մաքսիմը՝ 30,07 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն` 16,75 տոկոս:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 4-րդ տուրում, «Այնտրախտի» հետ խաղում, Հենրիխ Մխիթարյանի գոլերը հաղթանակ բերեցին Դորտմունդի «Բորուսիային»: