Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք է հայտնաբերվել
Իրավունք
13:35 05/09/2013

Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք է հայտնաբերվել

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշվածն արձանագրությամբ հանձնվել է սակրավորներին՝ տեղափոխելու և ոչնչացնելու համար: Կատարվում է հետաքննություն:

Placeholder
Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք է հայտնաբերվել