«Բարսելոնը» հայտարարել է, որ ժամանակին է վճարել Աբիդալին
Աշխարհում
18:16 06/09/2013

«Բարսելոնը» հայտարարել է, որ ժամանակին է վճարել Աբիդալին

«Բարսելոնի» ներկայացուցիչը հայտարարել է, որ Էրիկ Աբիդալին ժամանակին է վճարվել այն ողջ գումարը, որը նա վաստակել է` համաձայն պայմանագրի: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, սակայն, այսօր հայտարարել է, որ կատալոնյան ակումբն իրեն աշխատավարձ չի վճարել այն ողջ ժամանակահատվածում, երբ բուժվում էր քաղցկեղի դեմ:

«Ըստ պայմանագրի` իրեն հասանելիք ողջ գումարն Աբիդալը ստացել է ժամանակին: «Բարսելոնը» միշտ նրան աշխատավարձ է վճարել, անկախ նրա կարիերայից: Աշխատավարձի մի մասը ծախսվել է բժշկական ապահովագրության համար, սակայն պետք է նշեմ, որ դա շատ փոքր գումար էր»,- ակումբի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:

Placeholder
«Բարսելոնը» հայտարարել է, որ ժամանակին է վճարել Աբիդալին