Վաղը կմեկնարկի «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը
Սպորտ
14:10 06/09/2013

Վաղը կմեկնարկի «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը

Սեպտեմբերի 7-17-ը Մարտունիում կանցկացվի «Սևանա լիճ» շախմատային ավանդական միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, դրան կմասնակցեն գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը (Հայաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Մարկուս Ռագերը (Ավստրիա) և Դարիուշ Շվիերցը (Լեհաստան):

Placeholder
Վաղը կմեկնարկի «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը