Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելը դժբախտություն էր Հայաստանի արդարադատության համար. Հայկ Ալումյան
Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր երկրի արդարադատության հետ. ազատ արձակվեցին այն անձինք, ովքեր պետք է դատապարտվեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՊՆ քննչական ծառայությունը որոշել էր ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և դադարեցնել հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
«Այս որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության, տրամաբանության հետ: Շատ դժվար է այդ որոշումները վերլուծել իրավական տեսանկյունից: Այս որոշումները ավելի շատ բժշկական գնահատական ունեն, քան իրավական: Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելը դժբախտություն էր մեր երկրի արդարադատության համար: Այսպես կարող ենք կորցնել արդարության հասնելու հավատը», -հավելեց Հայկ Ալումյանը:
Կարդացեք նաև`
«Ոչ տաք ա, ոչ սառը». Գորիսեցիները՝ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատման մասին