Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի խաղի ժամանակ կրկին բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը
Տարածաշրջան
13:06 09/09/2013

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի խաղի ժամանակ կրկին բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը կրկին բարձրացվել է տրիբունայում Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի խաղի ժամանակ: Ադրբեջանական «Day.az» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռամատ-Գանեում կայացած Իսրայելի և Ադրբեջանի հավաքականների խաղի ընթացքում իսրայելցի երկրպագուները բարձրացրել են ԼՂՀ-ի դրոշը:

Հիշեցնենք, որ հուլիսին ֆուտբոլի Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլում լեհական «Պիաստ» և ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբների միջև կայացած խաղի ընթացքում հյուրընկալող ակումբի երկրպագուները տրիբունաներում բարձրացրել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

Placeholder
Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի խաղի ժամանակ կրկին բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը