Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ
Սպորտ
15:17 09/09/2013

Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը սեպտեմբերի 9-15-ը կմասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք մրցաշարին, որը կրում է «Սինքֆիլդի գավաթ» անվանումը: 

Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին (ԱՄՆ):

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջին տուրում սևերով կհանդիպի Հիկարու Նակամուրայի հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը: Մյուս զույգում Մագնուս Կարլսենը սպիտակներով կխաղա Գատա Կամսկու հետ:

Placeholder
Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ