Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջիկայում հայ և արաբ վերահսկիչ փորձագետները միասին կմեկնարկեն Հայաստանի պետական գնումների վերահսկողության ոլորտի ուժեղացման և բարեփոխումների նոր ծրագիր: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքայով այցով Աբու Դաբիում գտնվոց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Ալ Ամիմիի հանդիպման ժամանակ:
ՎՊ լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպումների ընթացքում Իշխան Զաքարյանն ու Հարիբ Ալ Ամիմին վերահաստատել են համագործացությունն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը հատկապես գնումների ոլորտում, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի փորձն առհասարակ լավագույներից է:
Նրանք քննարկել են երկու երկրների միջև հնարավոր տնտեսական համագործակցության ոլորտում վերահսկիչ կառույցների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: