ԵՊՀ. Նախորդ շաբաթվա տվյալներով վարձը կարողացել է վճարել մոտ 70 տոկոսը
Կրթություն, գիտություն
12:19 09/09/2013

ԵՊՀ. Նախորդ շաբաթվա տվյալներով վարձը կարողացել է վճարել մոտ 70 տոկոսը

Երևանի պետական համալսարանում այժմ հաշվարկում են, թե առաջին կուրսի քանի ուսանող է հասցրել սահմանված ժամկետում վճարել թանկացած ուսման վարձի կեսը: Հաջորդ շաբաթ արդեն հայտնի կլինեն հստակ տվյալներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին կուրսեցիների համար ուսման վարձի կեսի վճարման վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 6-ը, նախորդ տարիների սեպտեմբերի 15-ի փոխարեն: Ուսման վարձը վճարելուց հետո միայն բուհ ընդունվածները փաստացի ուսանող կդառնան:

Գրիգորյանի խոսքով, մոտավոր հաշվարկներով, նախորդ շաբաթվա վերջին վարձը կարողացել են վճարել առաջին կուրսեցիների 70 տոկոսը:

«Նախորդ տարիների համեմատ գրեթե նույն պատկերն է: Միշտ էլ ուշացրել են, միշտ էլ ընդառաջել ենք»,-ասաց համալսարանի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, կան ուսանողներ, ովքեր նախապես դիմումներ են գրել, տեղեկացնելով, իրենց վարձը կարող են վճարել այսինչ օրը: Վարչության պետի ներկայացմամբ, նրանք հիմնականում այն ուսանողներ են, որոնք ընդգրկված են սոցիալական տարբեր փաթեթներում կամ էլ ինչ-որ հիմնադրամներ պետք է վճարեն նրանց փոխարեն:

Placeholder
ԵՊՀ. Նախորդ շաբաթվա տվյալներով վարձը կարողացել է վճարել մոտ 70 տոկոսը