Եգոր Տիտով. «Հայաստան-Դանիա հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով»
Սպորտ
16:07 10/09/2013

Եգոր Տիտով. «Հայաստան-Դանիա հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով»

Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այլևս հետնապահ չէ: Նրա կարծիքով` այսօր կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով:

«Հայաստանի հավաքականն այլևս հետնապահ չէ` յուրաքանչյուր ընտրական փուլում ներկայանալով որպես միջին կարգի ամուր թիմ: Եվ իր դաշտում Հայաստանի ընտրանին անզիջում ու անհարմար մրցակից է ցանկացած թիմի համար: Այդուհանդերձ, կարծում եմ, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով»,-Տիտովի խոսքերը մեջբերել է championat.com-ը:

Placeholder
Եգոր Տիտով. «Հայաստան-Դանիա հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով»