Օզիլի հայրը պատրաստվում է դատի տալ Ֆլորենտինո Պերեսին
Սպորտ
14:32 12/09/2013

Օզիլի հայրը պատրաստվում է դատի տալ Ֆլորենտինո Պերեսին

Մեսուտ Օզիլի հայրը` Մուստաֆան, պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի: Վերջինս ավելի վաղ հայտարարել է, որ գերմանացի ֆուտբոլիստն իրեն Մադրիդում պրոֆեսիոնալի պես չի դրսևորել` տարվելով գիշերային կյանքով ու աղջիկներով:

«Այն փաստը, որ ինչ-որ մեկը շատ գումար է վաստակում, նրան պատվի մարդ չի դարձնում: Եվ Պերեսն այլևս պատվի մարդ չէ,- հայտարարել է Մուստաֆան «Bild»-ին տված հարցազրույցում:- Մեսուտին քավության նոխազ են դարձնում, իսկ ինձ անվանում են ժլատ հայր: Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեզ դատական կարգով:

Եթե Մեսուտն իրեն պրոֆեսիոնալի պես չի պահել, այդ դեպքում ինչո՞ւ էր մշտապես խաղում: Նրանք ուզում են մեղադրել որդուս, որովհետև Մեսուտի տրանսֆերի վաճառքը զայրացրել է «Ռեալի» երկրպագուներին ու ֆուտբոլիստներին»:

Placeholder
Օզիլի հայրը պատրաստվում է դատի տալ Ֆլորենտինո Պերեսին