Ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի. Գալուստ Սահակյան
Իրավունք
13:11 13/09/2013

Ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի. Գալուստ Սահակյան

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարող մեկնաբանել Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի ազատ արձակման վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: «Դա իրենց խնդիրն է, ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին», -այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ու արդեն երկու տարի ազատազրկման մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործերը համեմատող լրագրողի հարցին ի պատասխան Սահակյանը արձագանքեց. «Ես ոչինչ չունեմ Տիգրանի նկատմամբ և, որպես քաղաքացի, ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի»:

Placeholder
Ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի. Գալուստ Սահակյան