Գ. Մինասյան. ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը անհրաժեշտություն է
Քաղաքական
13:38 13/09/2013

Գ. Մինասյան. ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը անհրաժեշտություն է

«Հայաստանը ցանկություն ունի նաև դիտորդի կարգավիճակ ձեռք բերել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ), և այս առումով Հայաստանին անհրաժեշտ կլինի Չինաստանի օժանդակությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք` հանդիպումը Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակումներում էր:

Այս հայտարարության հետ կապված Panorama.am-ը զրուցեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

«Հայաստանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունենալ երկու հիմնական նպատակ ունի՝ քաղաքական և տնտեսական: Կազմակերպությունը ընդգրկում է բավականին աշխուժ տարածաշրջան, որն առավել զարգանալու մեծ ներուժ ունի: Ի դեպ, Ադրբեջանը ևս ցանկություն ունի դիտորդի կարգավիճակ ստանալ կազմակերպությունում և, այս տեսանկյունից, Հայաստանի ուղղակի ներկայացվածությունը կազմակերպությունում դառնում է առավել անհրաժեշտ: Հայտնի փաստ է, որ Ադրբեջանը ամեն գնով փորձում է նման կազմակերպությունները ծառայեցնել սեփական քարոզչության համար և հետագա խնդիրներից զերծ մնալու համար դիտորդի կարգավիճակով անդամակցումը նաև այս առումով շատ կարևոր է»:

Placeholder
Գ. Մինասյան. ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը անհրաժեշտություն է