Արա Նիգոյանը կմարզի «Միկա-2»-ը
Սպորտ
16:14 13/09/2013

Արա Նիգոյանը կմարզի «Միկա-2»-ը

Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Միկա-2»-ի մարզչական շտաբում տեղի է ունեցել փոփոխություն: Թիմի գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Արա Նիգոյանը, ով «Միկայի» գլխավոր թիմի մարզչական շտաբի անդամ է:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Նիգոյանը կշարունակի աշխատել նաև «Միկայի» առաջին թիմում՝ օգնելով գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանին: Արա Նիգոյանին «Միկա-2»-ում կօգնի Հրաչյա Միքայելյանը:

Հիշեցնենք, որ 45-ամյա մարզիչն առաջնության մեկնարկից առաջ էր ընդգրկվել թիմի մարզչական շտաբում: Վերջին տարիներին նա աշխատում էր «Իմպուլսում»:
 

Placeholder
Արա Նիգոյանը կմարզի «Միկա-2»-ը