Օզիլ. «Ռեալի» մասին ոչ մի վատ բան չեմ ուզում ասել»
Սպորտ
14:35 13/09/2013

Օզիլ. «Ռեալի» մասին ոչ մի վատ բան չեմ ուզում ասել»

Մեսուտ Օզիլը չի ցանկանում բանավեճ սկսել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ, չնայած վերջերս «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նրան մեղադրել է ֆուտբոլի հանդեպ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի մեջ:

«Ես չեմ ուզում որևէ վատ բան ասել «Ռեալի» մասին, որովհետև այնտեղ երեք հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել, իսկ նրանք, ովքեր ծանոթ են ինձ, գիտեն, թե ես ինչպիսի պրոֆեսիոնալիզմով եմ վերաբերվում գործին: «Ռեալում» 159 խաղ եմ անցկացրել. չլինելով պրոֆեսիոնալ` հնարավոր չէ մասնակցել այդքան հանդիպման:

Մադրիդում ինձ չէին հարգում և չէին վստահում: Դա ծանր էր, իսկ երբ ես հեռախոսով խոսեցի Արսեն Վենգերի հետ, լիարժեք վստահություն զգացի: Հիմա ես աշխարհի ուժեղագույն լիգայում եմ և այստեղ ավելի լավը կդառնամ»,- Օզիլի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

 

Placeholder
Օզիլ. «Ռեալի» մասին ոչ մի վատ բան չեմ ուզում ասել»