«32 ատամ» ակումբն այսուհետ հեռարձակվելու է Հ1-ո՞վ
Օրվա մամուլ
09:29 14/09/2013

«32 ատամ» ակումբն այսուհետ հեռարձակվելու է Հ1-ո՞վ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «32 ատամ» ակումբի հաղորդումներն այսուհետ եթեր են հեռարձակվելու Հանրային առաջին ալիքով։ Իսկ Հ1-ի նոր եթերաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 22-ից։

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ թերթը գրել էր, որ «32 ատամ» ակումբը հեռանալու է «Արմենիա» հեռուստաընկերությունից։ Սակայն ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը։

Երեկ թերթը կրկին դիմել է Բաբաջանյանին՝ ճշտելու՝ «32 ատամ»-ը եթեր հեռարձակվելու է Հ1–ով թե ոչ, սակայն նա կրկին հերքել է. «Ձեր տեղեկությունները սխալ են։ Առաջիկայում կիմանաք»

Placeholder
«32 ատամ» ակումբն այսուհետ հեռարձակվելու է Հ1-ո՞վ