Էլինա Դանիելյանը` Գրան պրիում
Սպորտ
16:25 17/09/2013

Էլինա Դանիելյանը` Գրան պրիում

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 18-30-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 3-րդ փուլին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Դանիելյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կոներուն, Դրոնավալին (Հնդկաստան), Ժաո Քսյուն, Յու Վենյունը (Չինաստան), Լահնոն (Ուկրաինա), Խոտենաշվիլին (Վրաստան), Ստեֆանովան (Բուլղարիա), Կոստենյուկը, Գիրյան (Ռուսաստան), Նախբաևան (Ղազախստան) և Մումինովան (Ուզբեկստան):
 

Placeholder
Էլինա Դանիելյանը` Գրան պրիում