«ԱրմենՏել» ընկերությունը թարմացնում է Drive սակագնային փաթեթների ցանկը. ավելի շատ բջջային ինտերնետ նույն գնով
Տնտեսություն
15:11 17/09/2013

«ԱրմենՏել» ընկերությունը թարմացնում է Drive սակագնային փաթեթների ցանկը. ավելի շատ բջջային ինտերնետ նույն գնով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար Drive հետվճարային սակագնային փաթեթում բջջային գերարագ ինտերնետի ծավալների մեծացման մասին: «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթների բաժանորդներն ավտոմատ կերպով համապատասխանաբար տեղափոխվել են «Դրայվ-3», «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներ և այսուհետ յուրաքանչյուր ամիս կստանան Beeline բջջային գերարագ ինտերնետի ավելացված ծավալներ:

Այսպես «Դրայվ-3» սակագնային փաթեթում նախատեսված է ամսեկան 3GB գերարագ ինտերնետ, իսկ «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներում` 8GB, 20GB և 50GB բջջային տրաֆիկ առանց արագության սահմանափակման: Drive սակագնային փաթեթի գործող բաժանորդների համար բաժանորդային վճարը մնում է անփոփոխ:

«Այս առաջարկը մենք համատեղել ենք ընկերության կողմից նախապես հայտարարված աշխատանքային սկզբունքների հետ` սակագնային քաղաքականության մեջ ներառելով սոցիալական բաղադրիչը և բարձր տեխնոլոգիական լուծումները: Drive սակագնային փաթեթները հասանելի դարձան ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք հնարավորություն ընձեռեցին մեր առաջարկը դարձնել ավելի շահավետ: Այսուհետ մեր ընկերության բաժանորդները նույն սակագնով կարող են ավելի մեծ ծավալներով օգտվել բջջային գերարագ ինտերնետից»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դրայվ-3» և «Դրայվ-8» սակագնային փաթեթների նոր բաժանորդներին 6 ամիս ծառայությունից օգտվելու դեպքում USB-մոդեմ կտրամադրվի 100 դրամով: USB-մոդեմներ կարող են ձեռք բերել նաև «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթների նոր բաժանորդները 3 ամիս այս ծառայությունից օգտվելու դեպքում:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

Placeholder
«ԱրմենՏել» ընկերությունը թարմացնում է Drive սակագնային փաթեթների ցանկը. ավելի շատ բջջային ինտերնետ նույն գնով