Պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո Աղվան Հովսեփյանը մեկնել է Հայաստանից
Օրվա մամուլ
09:19 18/09/2013

Պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո Աղվան Հովսեփյանը մեկնել է Հայաստանից

ՀՀ այլևս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օրեր առաջ զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո մեկնել է Հայաստանից: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, սակայն, նա ընդամենը մի քանի օրով կբացակայի երկրից:

Հովսեփյանի մերձավորները նշում են, թե նա կարճատև հանգստի է մեկնել ընտանիքի հետ: Այլ տեղեկությունների համաձայն էլ, նախկին դատախազը գտնվում Է Մոսկվայում: Ըստ թերթի աղբյուրների, նա սպասողական վիճակի մեջ է, տեղեկություններ կան, որ թերևս հենց առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի Աղվան Հովսեփյանին որևէ կառույցում պաշտոնի նշանակելու մասին, թե կոնկրետ որ և ինչ պաշտոնի, դեռ հստակ չէ: Քաղաքական, այդ թվում նաև իշխանական լայն շրջանակների համար առայժմ անհայտ է մնում նաև, թե ով է դառնալու Աղվան Հովսեփյանի իրավահաջորդը:

Placeholder
Պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո Աղվան Հովսեփյանը մեկնել է Հայաստանից