Իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեն և ևս 10 անձինք բանտարկությունից ազատ են արձակվել
Քաղաքական
15:26 19/09/2013

Իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեն և ևս 10 անձինք բանտարկությունից ազատ են արձակվել

 «Իրավապաշտպան Նասրին Սոթուդեն և ևս 10 անձինք բանտարկությունից ազատ են արձակվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ 2009թ. Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական խռովությունների ժամանակ ձերբակալված շուրջ տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել:

«Ասրիրան»-ի լրագրողը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, նշում է. «Վերոնշյալ անձանց ազատ արձակումը վկայում է, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ժամանակրջանում երկրի քաղաքական մթնոլորտում փոփոխություն է կատարվել. սա վկայում է, որ նախկին լարված մթնոլորտն արդեն անցյալում է: Հասան Ռոհանիի «արվեստի» մեծությունն այն է, որ նա կարողացավ վստահության մթնոլորտ ձևավորել համակարգի բոլոր ոլորտներում»:

Placeholder
Իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեն և ևս 10 անձինք բանտարկությունից ազատ են արձակվել