Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման ծրագրին
Քաղաքական
16:00 19/09/2013

Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության պարզաբանմամբ՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի զարգացման ընդհանուր միտումները:

Որոշման նպատակն է ստեղծել էլեկտրոնային առևտրին օժանդակելու համար ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածքներ, մշակել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, խթանել ապրանքների և ծառայությունների արտահանումը, կատարելագործել էլեկտրոնային առևտրի ոլորտի իրավական և օրենսդրական դաշտը, երկրում ստեղծել էլեկտրոնային առևտրի կայուն զարգացման բարենպաստ միջավայր:

 

Placeholder
Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի զարգացման ծրագրին