Աղվան Հովսեփյանը, հնարավոր է, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր նշանակվի
Օրվա մամուլ
09:16 19/09/2013

Աղվան Հովսեփյանը, հնարավոր է, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր նշանակվի

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա ճակատագիրն արդեն կարծես թե ուրվագծվում է: Իշխանական շրջանակներում խոսում են, որ Հովսեփյանը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Այս մասին սկսել են խոսել անգամ ապարանյան կլանի շրջանակներում»:

Ըստ թերթի, «խոսքը վերաբերվում է Դավիթաշենում բացվելիք ակադեմիային, որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար երկար ժամանակ թեժ պայքար էր ընթանում ՀՀ գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության միջև: Ի վերջո, որոշվեց, որ վերահսկողությունը հավասար կիսվելու է այս երկու կառույցների միջև»:

Placeholder
Աղվան Հովսեփյանը, հնարավոր է, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր նշանակվի