Հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին
Մշակույթ
17:54 20/09/2013

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին

 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-25-ը հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, զանգվածային լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Համագործակցության նախագահությունը ստանձնած Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպվող «2013 թվականը՝ ԱՊՀ մասնակից պետությունների բնապահպանական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի» խորագրով համաժողովին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների պատվիրակությունները:

Սեպտեմբերի 24-ին Հասմիկ Պողոսյանը՝ որպես ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, համաժողովի շրջանակներում մասնակցելու է նաև ՀՀՄՀ խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների հերթական կոորդինացիոն խորհրդակցությանը:

Placeholder
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին