Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավանդական քյաբաբը, փլավը և այլ հայկական ուտեստները`ԱՄՆ-ի սննդի ամենամյա 77-րդ փառատոնում
ԱՄՆ-ում Սուրբ Լեոն հայկական տաճարում հոկտեմբերի 18-20 տեղի է ունենալու սննդի ամենամյա 77-րդ փառատոնը: Այս մասին տեղեկացնում է «North Jersey» պարբերականը:
Սուրբ Լեոն հայկական եկեղեցում ծխականները այցելուներին կհյուրասիրեն ավանդական քյաբաբ, փլավ և այլ հայկական ուտեստներ:
Այս տարվա փառատոնը անցյալում տեղի ունեցած փառատոններից չի տարբերվելու, միայն մի քանի նորամուծություններ են լինելու:
Այս փառատոնին իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Զուլալ» և «Արեգակ» երգչախմբերը և երկու պարային խմբեր` «Ախթամար»-ը և «Անդարնիկ»-ը:
Այստեղ տեղի է ունենալու նաև արվեստի ցուցահանդեսը, որտեղ կներկայցվեն հայ արվեստագետների ստեղծագործությունները: