«Տեխզննման խորհրդատու». վարորդներից հավելյալ գումար գանձելու նոր հաստիք է հորինվել
Օրվա մամուլ
09:16 21/09/2013

«Տեխզննման խորհրդատու». վարորդներից հավելյալ գումար գանձելու նոր հաստիք է հորինվել

«Ավտոմեքենաների տեխզննման կտրոն ստանալու համար վարորդները նախ պետք է թաղապետարանում վճարեն գույքահարկը, որից հետո, գույքահարկի զրոյականացման կտրոնը ներկայացնելով բանկ, ստանան տեխզննման կտրոնը: Սակայն Էրեբունու թաղապետարանում, պարզվում է, այս ճանապարհով լրացուցիչ փող աշխատելու ձև են գտել:

Թաղապետարանում գույքահարկը մուծելուց հետո վարորդներից պահանջում են անպայման մտնել 111 սենյակ, իսկ սենյակի դռան վրա գրվեծ է. «Տեխզննման խորհրդատու»: Այդ սենյակում վարորդներից, տեխզննման կտրոն տրամադրելու համար, գումար են պահանջում: Ընդ որում պահանջում են ավելի գումար, քան վարորդը պետք է վճարի բանկում` կտրոնը վերցնելու համար: Իսկ թե ում գրպանն են գնում այդ գումարները, դատելով համայնքից, արդեն իսկ հասկանալի է»,-գրել է «Հրապարակ»-ը:

Placeholder
«Տեխզննման խորհրդատու». վարորդներից հավելյալ գումար գանձելու նոր հաստիք է հորինվել