Չորս մեդալ` աշխարհի առաջնությունից
Սպորտ
13:03 23/09/2013

Չորս մեդալ` աշխարհի առաջնությունից

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեցին աշխարհի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունները: Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ) նվաճեց չեմպիոնի կոչումը և արժանացավ ոսկե մեդալի: Մրցակարգի համաձայն` չեմպիոնը վաստակում է 10 միավոր: Հինգերորդը ճանաչվեց Արթուր Առաքելյանը (60 կգ), ով վաստակեց 6 միավոր: Արդյունքում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում գրավեց 9-րդ տեղը:

Ավելի բարձր` 5-րդ տեղը գրավեցին հունահռոմեական ոճի մեր ըմբիշները: Գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ) արժանացավ արծաթե, իսկ երևանցիներ Ռոման Ամոյանը (55 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ)` բրոնզե մեդալների:

Placeholder
Չորս մեդալ` աշխարհի առաջնությունից