Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը (լուսանկարներ)
Օրվա թեմա
10:26 24/09/2013

Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը (լուսանկարներ)

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ բացվեց Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց ժողովը և ընդգծեց, որ հայ եկեղեցու համար պատմության մեջ նոր փուլ է բացվում: Նա հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթեց ժողովին:

Ժողովի օրակարգում են Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասելու, Սուրբ մկրտության խորհրդի և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու սրբադասման կարգի մասին հարցերը:

Եպիսկոպոսաց այս ժողովն առաջինն է, որին ներկա են Հայ Եկեղեցու ամբողջական եպիսկոպոսաց դասը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսները: Եպիսկոպոսաց ժողովի փոխնախագահներն են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքները:

Ժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:

 

Placeholder
Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը (լուսանկարներ)