Պիպոյանը նախարարության պարզաբանումը զավեշտ է որակում ու ևս մեկ մեկնաբանություն ակնկալում
Վերլուծություններ
09:03 24/09/2013

Պիպոյանը նախարարության պարզաբանումը զավեշտ է որակում ու ևս մեկ մեկնաբանություն ակնկալում

Չնայած արգելքին, թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան չի դադարել: Այս մասին օրեր առաջ պաշտոնապես հայտարարեց  Գյուղատնտեսության նախարարությունը` հիմնավորելով, թե ինչու է ավելի քան 3 ամիս առաջ ԳՆ Սերգո Կարապետյանը հրաման ստորագրել չեղյալ համարելով այդ ապրանքների ներմուծումն արգելող որոշումը: ԳՆ-ից խոստովանեցին նաև, որ արգելող որոշումը ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ է դարձել։

Հիշեցնենք, որ հենց այս գերատեսչության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է ներկրվող սննդամթերքի սահմանային վերահսկողությունն իրականացնում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նման հայտարարությունը համարում է զավեշտալի ու տարօրինակ:

«Այդ պարագայում իրենք պետք է մի պարզաբանում էլ տային, թե ինչի համար են իրենք ընդհանրապես աշխատում, եթե չեն կարողանում կեղծ փաստաթղթերը ոչ կեղծ փաստաթղթերից տարբերել»,-ասաց նա:

Նախորոդող հրապարակումներ`

Թուրքիայից բերված սննդամթերքը սահմանային հսկողության չի ենթարկվում. «Իրավասություն կա, կամք չկա»

«Հայաստանը և Թուրքիան անդամակցում են ԱՀԿ-ին. այդ պետությունները իրար նկատմամբ առևտրային սահմանափակում չեն կարող կիրառել»

Սահմանային հսկողություն. «Կարծում եմ հաղորդագրության հեղինակն էլ է վստահ, որ կամք չկա»

Placeholder
Պիպոյանը նախարարության պարզաբանումը զավեշտ է որակում ու ևս մեկ մեկնաբանություն ակնկալում