Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրայր Թովմասյան. Սահմանադրական բարեփոխումները Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապ չունեն
Արդեն ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որն արդեն մի քանի նիստեր է անցկացրել: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` հավելելով, որ մինչև հաջորդ ապրիլ ժամանակ ունեն հայեցակարգ մշակելու, իսկ հայեցակարգի նախնական նախագծերը պատրաստ կլինեն տարեվերջին:
«Ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա, որ հանձնախումբը դա խորհրդատվական մարմին է, և այնպես չի, որ ինչ որոշվեց այնտեղ, այդպես էլ լինելու է: Այդ ամբողջը դեռևս ներկայացվելու է ՀՀ նախագահին, և Նախագահն է այդ պարագայում այն սուբյեկտը, որն իրավունք ունի կամ նախաձեռնելու, կամ ընդհանրապես ոչինչ չանելու, փոփոխություններ կատարելու և այլն: Խոսքն այս փուլում ընդամենը գնում է մասնագիտական աշխատանքային խմբի մասին»,- նշեց Հ. Թովմասյանը:
Հարցին, թե որքանով է դա առնչվում Մաքսային միությանը Հայստանի անդամակցությանը, նախարարն ասաց, որ այդ աշխատանքները կապ չունեն Մաքսային միություն մտնելու որոշման հետ: