Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի լուսաբանմանը նվիրված լրագրողների համար նախապես հայտարարված մրցույթում Panorama.am-ի իրավական թեմաներով գրող լրագրող Հասմիկ Համբարձումյանը հաղթել է մրցույթում` զբաղեցնելով 3-րդ տեղը:
Մրցույթը հայտարարել էր «Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ-ն գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ: Լրագրողների նյութերը գնահատել է անկախ ժյուրին:
1-ին մրցանակը ստացել է ArmRadio FM 107 ռադիոկայանի լրագրող Զարուհի Մեջլումյանը, երկրորդը` «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը:
Մրցանակակիրներին հավաստագրերից բացի շնորհվել է նաև դրամական պարգև: Արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը մրցանակաբաշխության ժամանակ նկատեց, որ լրագրողական մրցույթների հայտարարումը նպատակ ունի հասարակության լայն շերտերին տեղեկացնել երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին:
«Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գեորգի Խաչատրյանն էլ ասաց, որ մրցույթները շարունակական են լինելու:
Ահա այն հրապաարկումը, որի համար մեր լրագրողը արժանացել է մրցանակի.
Դատավորներին «խելոքացնելու» փո՞րձ. Հայաստանում պատրաստվում են գնահատել դատավորների գործունեությունը