Բարոնուհի Քոքս. Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքները չեն զարմացնում
Քաղաքական
19:44 28/09/2013

Բարոնուհի Քոքս. Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքները չեն զարմացնում

 Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանից հնչող սպառնալիքները Մեծ Բրտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսին չեն զարմացնում:

«Հիշենք օրական 400 գրադները, որոնցով խոցում էին Ստեփանակերտը, քաղաքի խաղաղ բնակչությունը»,- Panorama.am-ի թղթակցին ասաց բարոնուհին և նկատեց, որ Ադրբեջանը քաղաքացիական թիրախներ խոցելու համար բազմիցս օգտագործել է իր զենքերը:

Քերոլայն Քոքսը նաև երկյուղ հայտնեց, որ Ադրբեջանն այսօր չի էլ փոխվել. «Ես հույս ունեմ, որ այն մի օր կփոխվի ու կդառնա ավելի ժողովրդավար պետություն»:

Բարոնուհին ընդգծեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է բացվի մարդասիրական, հումանիտար նպատակներին ծառայելու համար և դրանից պետք է օգտվեն հասարակ քաղաքացիները: «Բնականաբար, այն պետք է օգտագործվի մարդկանց տեղափոխման համար: Անշուշտ սրանով ավելի կակտիվանա կապը Հայաստանի ու Արցախի միջև»,- ասաց նա:

Նշենք, որ բարոնուհին երևանում էր` մասնակցելու  Գուրգեն Մարգարյանի կիսանդրու բացման արարողությանը:

Placeholder
Բարոնուհի Քոքս. Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքները չեն զարմացնում