Կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օրվա մամուլ
09:38 28/09/2013

Կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը

«Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հետախուզում հայտարարել և կալանավորել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, ով մեղադրվում է խարդախությունների մեջ: Նրա նկատմամբ մի քանի ատյաններում դատական պրոցեսներ էին ընթանում, որոնցից մեկը քննում Էր Մխիթար Պապոյանը, ով երեկ կալանքի սանկցիա է տվել Սուրենյանցին»:

«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ ժամը 17:00-ին, նրան բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն և կալանավորել:

Placeholder
Կալանավորվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը