Մեսսին չի մասնակցի «Սելթիկի» հետ հանդիպմանը
Աշխարհում
12:27 30/09/2013

Մեսսին չի մասնակցի «Սելթիկի» հետ հանդիպմանը

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը: Տարբեր աստիճանի վնասվածքների պատճառով այդ խաղին չեն կարող մասնակցել Լիոնել Մեսսին, Կառլես Պույոլը, Իսահակ Կուենկան, Իբրահիմ Աֆելլայը և Խորդի Ալբան: Նշված ֆուտբոլիստները կմնան Կատալոնիայում, որտեղ կշարունակեն վերականգնումը: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:

Ստորև ներկայացնում ենք այն խաղացողների անունները, ովքեր կմեկնեն մրցավայր:

Դարպասապահներ` Վիկտոր Վալդես, Խոսե Պինտո, Օլասաբալ:
Պաշտպաններ` Մոնտոյյա, Պիկե, Մարկ Բարտրա, Դանի Ալվեշ, Սերխի Գոմես, Ադրիանո Կորրեա:
Կիսապաշտպաններ` Բուսկետս, Սերխի Ռոբերտո, Գաբարրոն, Ալեքսանդր Սոնգ, դոս Սանթոս, Ինյեստա, Խավի, Ֆաբրեգաս:
Հարձակվողներ` Պեդրո, Ալեքսիս Սանչես, Նեյմար, Տելյո:

Ավելացնենք, որ «Սելթիկ»- «Բարսելոն» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Placeholder
Մեսսին չի մասնակցի «Սելթիկի» հետ հանդիպմանը