Խորհրդարանը Կոստանյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Իրավունք
14:35 01/10/2013

Խորհրդարանը Կոստանյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում


Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել Գևորգ Կոստանյանը: Այդ մասին քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Նրա ներկայացմամբ Կոստանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ էին 3-ը:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին` բարձր վստահության համար: Կառուցում ենք մեր Հայաստանը միասին», -իր խոսքում հայտարարեց Կոստանյանը:
 

Placeholder
Խորհրդարանը Կոստանյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում